Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Իրանում խուսափել բռնությունից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Իրանում խուսափել բռնությունից
04.01.2018 | 13:41

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել խուսափել բռնության տարածումից Իրանում, որտեղ բողոքի ակցիաները շարունակվում են` ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։ Նա հայտնել է, որ գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում իսլամական հանրապետությունում իրավիճակի զարգացմանը։ «Նա կոչ է անում հարգել խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքը։ Անհրաժեշտ է խուսափել հետագա բռնությունից»,- ասել է Հակը։

ՄԱԿ-ի մամլո ծառայությունում հայտնել են, որ կազմակերպությունն ուսումնասիրում է Իրանի իշխանությունների կամ ընդդիմության հետ կապի հնարավորությունը՝ երկրում իրավիճակի կարգավորման համար։

Դիտվել է՝ 2238

Մեկնաբանություններ